Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մերսում տրամադրության համար

Մերսում տրամադրության համար

Մենք արդեն սովորել ենք, որ մերսումը դա բուժական մեթոդ է, որը  նպաստում է արյան, ավշի, միջհյուսվածքային հեղուկի շրջանառությանը, նաև մաշկի  մահացած բջիջների հեռացմանը: Սակայն մերսումն ունի ևս մեկ հետաքրքիր կողմնակի արդյունք` այն լավացնում է տրամադրությունը:

 

Մերսման ազդեցության սկզբունքը մարդու օրգանիզմի վրա նկարագրվել է դեռևս Պավլովի կողմից: Պարզվում է, որ մերսումը գրգռում է մաշկի, մկանների, ջլերի, անոթների պատերի  ընկալիչները: Այս իմպուլսները փոխանցվում են կենտրոնական նյարդային համակարգին, դա էլ իր հերթին` գլխուղեղի կեղևի հատվածին, և  այդպիսի ազդեցության արդյունքում  օրգանիզմում առաջանում են գործառույթային փոփոխություններ: Տեղի է ունենում գիստամինի և այլ նյութերի  կազմավորում , որոնք տարածվում են ամբողջ օրգանիզմով արյան և ավշի միջոցով, ակտիվորեն  արտադրվում են ադրենալինն ու ացետիլխոլինը,  բարենպաստ պայմաններ են ստեղծվում մկանային համակարգի գործունեության համար,  լայնանում են փոքրիկ զարկերակները, լավանում շնչառությունը:

 

Զարմանալի չէ, որ մերսումն հանում է հոգնածությունը, բայց այն ոչ միայն թեթև հոգնածությունն է հանում, այլև առավել խորը, այդ թվում և հոգեբանական: Երբևէ չեք նկատել, որ այնքան հոգնած եք եղել, որ նույնիսկ քունն էլ արդեն չի օգնել:  Մարդը կարող է երկու-երեք օր շարունակ քնել, բայց իրեն զգալ էլ ավելի հոգնած ու «ջարդված»: Հոգնածության նման պատկերի վրա առաջանում են տարբեր դեպրեսիաներ,  սեփական գոյության անօգտակարության զգացողություն: Այդպիսի վիճակում ամեն ինչ ձեռքից ընկնում է և նույնիսկ աշխատանքը, ընտանիքն ու երեխաներն էլ արդեն  ուրախություն չեն պատճառում: Ցանկություն է առաջանում, որպեսզի ձեզ հանգիստ թողնեն եւ ինքնամփոփ եք դառնում:

 

Վատ տրամադրությունը, դեպրեսիան հաճախ ուղեկցվում են գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, քնկոտությամբ, բարձրացած դյուրագրգռությամբ և նյարդայնությամբ, հնարավոր են մոտիկ մարդկանց հետ առանց պատճառի վեճեր և արցունքներ:

 

Այդպիսի տրամադրության համար երեք ճանապարհ կա` հոգեբանի մոտ, դեղատուն` հակադեպրեսանտների համար  և մերսում: Ընդ որում, վերջինս առավել նախընտրելի է:

 

Մերսումը պրակտիկորեն վերոնշյալ միջոցներից միակն է, որը հոգում տճահ նստվածք չի թողնում (ինչը հնարավոր է հոգեբանին այցելելուց հետո), օրգանիզմում չի  ավելացնում տարբեր խարամներն ու վտանգավոր նյութերը (ինչպես հակադեպրեսանտների ընդունումից հետո): 

 

Մերսումից հետո  օրգանիզմը վերականգնվում  և այն ֆիզիոլոգիապես լիովին հիմնավորված է, չէ որ արդյունքում օրգանիզմը մաքրվում է  թունավոր նյութերից և խարամներից: Ավելին, մերսումը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը, իսկ դա էլ, իր հերթին, դրական է ազդում տրամադրության վրա: Վերականգնման այդպիսի զգացողությունն ավտոմատ կերպով ֆիզիոլագիական վիճակից  փոխանցվում է հոգեբանականի: ՙԵս կարծես նորից եմ ծնվել՚.,- հաճախ են նման արտահայտություններ լսվում մերսումից հետո, և  արդյունքում ոչ միայն ինքնազգացողությունն է լավանում, այլև անհետանում են գլխացավերն ու այլ տկարությունները, մարմնում թեթևության զգացում է առաջանում, իսկ հոգում` լավ տրամադրության «հստակություն»:

 

Գոյություն ունի թուլացնող մերսում, հաճախ դրա ժամանակ պացիենտը կարող է քնել: Կա նաև տոնուսը բարձրացնող մերսում, որն օրգանիզմն առույգացնում է այնպես, երբ մարդը բուժգործողությունից հետո պատրաստ է ինչ-որ սխրանքների: Եվ կան առողջացնող, մաքրող, թերապևտիկ, կոսմետոլոգիական մերսումներ… Դրա տեսակները շատ-շատ են, բոլորն անհնար է թվարկել մի հոդվածի շրջանակներում, և դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է որոշակի վիճակներում` օրգանիզմի տոնուսի պահպանման, նաև որոշ հիվանդություններից բուժվելու, հաճախ էլ, պարզապես լավ տրամադրության համար: 

 

Հայտնի է, որ ամենապարզ առողջարարական մերսումը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը և, նույնիսկ երկարացնել կյանքի տևողությունը:

 

Միակ վերապահությունն այն է, որ մերսման արդյունքը մեծամասամբ պայմանավորված է մերսողից: Լավ մերսողը տալիս է առողջություն և ուրախություն, իսկ վատը, լավագույն դեպքում, պարզապես ոչ մի արդյունք: Դրա համար էլ խորհուրդ է տրվում մասնագետին հնարավորինս ճիշտ  ընտրել:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 2 (540), 22.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ